ՌԴ քաղաքացի Վարդանյանն ԱՄՆ-ում դատապարտվել է 5 տարվա ազատազրկման հաքերության մեղադրանքով

ՌԴ քաղաքացի Վարդանյանն ԱՄՆ-ում դատապարտվել է 5 տարվա ազատազրկման հաքերության մեղադրանքով

PanARMENIAN.Net - ԱՄՆ դատարանը ՌԴ քաղաքացի Մարկ Վարդանյանին 5 տարվա ազատազրկման է դատապարտել խարդախության և համակարգչային վիրուս մշակելու համար:

Ըստ ԱՄՆ դատախազության, Վարդանյանն աշխատել է ծրագրի ստեղծման վրա 2012-2013թթ., երբ ապրում էր Ուկրաինայում, իսկ հետո շարունակել է Նորվեգիայում 2014-ին: Մեղադրյալը դատարանում հայտարարել է, որ անմեղ է:

Դատավճիռը կայացրել է Ատլանտայի դատարանը՝ 2017-ի մարտին Վարդանյանը մեղավոր էր ճանաչվել հաքերային հարձակումների մեջ: Դատարանի որոշման համաձայն, Վարդանյանը մեղավոր է ճանաչվել համակարգչային Citadel վիրուսի մշակման և դրա տարածման համար, որն ուղված էր անձնական և ֆինանսական տվյալների հափշտակմանը: Քննության գնահատականի համաձայն, վիրուսի վնասը կարող է կազմել մոտ 500 մլն դոլար, հայտնում է Interfax-ը AP-ի վրա հղումով:

Վարդանյանը ճաղերի հետևում կանցկացնի 3 տարի: Նորվեգիայի բանտում նրա անցկացրած 2 տարին կհամարվի պատժի կրում:

Վարդանյանը Նորվեգիայից էր արտահանձնվել ԱՄՆ 2016-ի դեկտեմբերին:

Վարդանյանը ձերբակալվել է 2015-ի սեպտեմբերին:

Citadel վիրուսը հայտնաբերվել է 2011-ին: Վնասակար ծրագիրը վարակում էր համակարգիչներն ու գողանում օգտատերերի տվյալները, որոնք հետո օգտագործվում էին տարբեր բանկերից միջոցներ կորզելու համար: Հետաքրքրական է, որ վիրուսը չի գրոհել ռուսական և ուկրաինական տառերով համակարգիչները: Համակարգիչները «բուժելու» համար Microsoft-ն ու ՀԴԲ-ն համատեղ գործողություն էին կամակերպել:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---