Թուրքական բանտից փախած Սևան Նիշանյանն ապաստան է ստացել Հունաստանում

Թուրքական բանտից փախած Սևան Նիշանյանն ապաստան է ստացել Հունաստանում

PanARMENIAN.Net - Թուրքական բանտից փախած հայազգի գրող և հրապարակախոս Սևան Նիշանյանը քաղաքական ապաստան է ստացել Հունաստանում: Այդ մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:

«Քաղաքական ապաստան եմ ստացել Հունաստանում: Ես արդեն ապրելու իրավունք ունեմ»,-գրել է Նիշանյանը:

Նա հուլիսի 26-ին է ստացել Հունաստանի իշխանությունների դրական պատասխանը:

Հուլիսի 15-ին հայտնի դարձավ, որ Թուրքիայում 17 տարով ազատազրկված հայազգի գրող Սևան Նիշանյանը, որն իր պատիժը կրում է 2014-ից, փախել է բանտից և հեռացել երկրից:

Սևան Նիշանյանը Թուրքիայում ձերբակալվել էր այն բանի համար, որ Իզմիրի Սիրինջե գյուղի իր սեփական այգում «ապօրինի» շինարարություն էր արել: Թուրքական մամուլն ավելի վաղ հայտնել էր, որ Նիշանյանի ձերբակալությունը իշխանությունների «սարքած գործն է», քանի որ մտավորականը բազմիցս հանդես էր եկել թուրքական կառավարության բացերի հրապարակային քննադատությամբ:

Լրագրողի անշարժ գույքը Թուրքիայում հայտնի է որպես «Նիշանյանի տներ», իսկ Իզմիրի վարչակազմը ցանկանում է քանդել դրանք որպես ապօրինի շինություններ: Դատարանը նաև տուգանել է Նիշանյանին 160 լիրով և զրկել է նրան որոշ արտոնություններից: Իզմիրի վարչակազմը որոշել է քանդել «Նիշանյանի տները», որոնք բաղկացած են գյուղական կոլորիտով 16 շինություններից: Պատժի դաժանությունը դրդել էր քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ակտիվիստներին ու ներկայացուցիչներին հավաքվել ու կազմավորել Սևան Նիշանյանի ազատության ու արդարության միջազգային կոմիտե:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---