Շամիրամում սպանությունների մեջ կասկածյալի ինքնությունը պարզվել է

Շամիրամում սպանությունների մեջ կասկածյալի ինքնությունը պարզվել է

PanARMENIAN.Net - Պարզվել է օգոստոսի 1-ին Շամիրամ գյուղում զինված միջադեպում կասկածվողի ինքնությունը։

Ոստիկանության հաղորդմամբ, կասկածյալն Արամվիրի մարզի Մյասնիկյան գյուղի բնակիչ, 1967 թվականին ծնված Թելման Քալաշյանն է:

Այժմ միջոցներ են ձեռնարկվում նրան հայտնաբերելու ուղղությամբ: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, կատարվում է նախաքննություն:

Օգոստոսի 1-ին Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղի սգո սրահ էր մուտք գործել կարաբինով զինված անձ, ով կրակ էր բացել հավաքվածների ուղղությամբ։ Զոհվել էր 4 մարդ, 4-ը՝ վիրավորվել։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---