Կեղծ փողեր իրացնելու փորձի համար ոստիկան է ձերբակալվել

Կեղծ փողեր իրացնելու փորձի համար ոստիկան է ձերբակալվել

PanARMENIAN.Net - Պարեկապահակային գնդի վարչության Արմավիրի պահպանության բաժանմունքի ոստիկանը Արմավիրի տարադրամի փոխանակման կետերից մեկում փորձել է իրացնել 5000 ռուբլիանոց կեղծ թղթադրամներ։

Փոխանակման կետի աշխատակիցը, սակայն, նկատել է կեղծիքը։ Այնուհետև, հատուկ քննչական ծառայության մամուլի ծառայության հաղորդմամբ, դեպքի առիթով քրգործ է հարուցվել։

Դեպքի առթիվ նշանակվել է դատափաստաթղթաբանական փորձաքննություն։ Պարզվել է, որ կեղծ թղթադրամները պատրաստված են համակարգչային շիթային գունավոր տպիչի միջոցով:

Կատարվում է նախաքննություն:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---