Ստեփանակերտում ՊԲ սպաների համար նոր շենք է կառուցվում

Ստեփանակերտում ՊԲ սպաների համար նոր շենք է կառուցվում

PanARMENIAN.Net - Ստեփանակերտի Թումանյան փողոցում շարունակվում է 10 հարկանի շենքի շինարարության աշխատանքը:

Ծրագիրը կյանքի է կոչվում ռուսաստանաբնակ գործարար, բարերար Վիտալի Գրիգորյանցի միջոցներով, հայտնում են Արցախի քաղշիննախարարությունից: Բնակարանների հասցեատերերն ԱՀ ՊԲ և պահեստազորի սպայակազմի, զոհված ազատամարտիկների ընտանիքներ կլինեն:

2016 թվականի նոյեմբերին կատարվել է բազմաբնակարան շենքի հիմքի կառուցումը: Այժմ ընթանում է նկուղային հարկի (ապաստարանի) ծածկի կառուցումը, պատերի շարվածքը:

Ընդհանուր առմամբ, շենքը կունենա բնակելի 9 հարկ, 2 մուտք՝ 108 բնակարանով, որից 18-ը կլինի 3 սենյականոց, յուրաքանչյուրը 86քմ. մակերեսով, 90-ը՝ 2 սենյականոց, 54-ից 60 քմ. մակերեսով:

Շենքի բնակելի մակերեսը 7100 քմ է: Ավարտը նախատեսվում է 2018-ի տարեվերջին:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---