Սեպտեմբերի 2-6-ը ՀՀ-ում բարձր է հրդեհի վտանգը

Սեպտեմբերի 2-6-ը ՀՀ-ում բարձր է հրդեհի վտանգը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 2- 6-ը Հայաստանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Այդ մասին զգուշացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 2-ին առավելապես հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` 15-20 մ/վ:

Սեպտեմբերի 3-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 4-5-ը կբարձրանա 2-3 աստիճանով:

Երևանում սեպտեմբերի 2-ի երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, առանձին հատվածներում կա կարճատև անձրևի հավանականություն: Սեպտեմբերի 3-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---