Հայկական խոհանոցը՝ Պետերբուրգի խոհարարական փառատոնում![]() 4 սեպտեմբերի 2017 - 13:08 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 1-3-ը Սանկտ Պետերբուրգում կայացած ազգային խոհանոցների փառատոնի շրջանակում ներկայացվել է նաև հայկական ազգային խոհանոցը: Ըստ փառատոնի կազմակերպիչների տեխնիկական առաջադրանքի, 15 մասնակիցներից յուրաքանչյուրը պետք է համտեսի համար 2-3 ճաշատեսակ ներկայացներ, մյուս ուտեստները կարելի էր վաճառքի հանել: Փառատոնի կազմակերպիչն էր Սանկտ Պետերբուրգի Ազգամիջյան հարաբերությունների և միգրացիոն քաղաքականության կոմիտեն: Հայկական տաղավարում, բրենդային տոլմայից բացի, ներկայացվել էին տարբեր խավարտներ, աղանդեր, խմիչքներ: Ըստ Պետերբուրգի հայ համայնքի ղեկավար Կարեն Մկրտչյանի, ազգային խոհանոցը դա ցանկացած ժողովրդի փիլիսոփայության մասն է, գրում է «Վեդոմոստին»: «Աստվածաբաններից մեկն ասել է. աշխարհի բոլոր ուտեստները դա Աստծո սերն է, որն ուտելի է դարձել: Յուրքանչյուր ժողովուրդ իր յուրահատկությունն է ներդնում սննդի մեջ, այդ պատճառով էլ ազգային խոհանոցներն այդքան տարբեր են՝ ինչպես երգերն ու երաժշտությունը...Չկա 2 միատեսակ ուտեստ, ինչպես չկա 2 միանման ժողովուրդ»,-ասել է Մկրտչյանը: Ըստ նախնական տվյալների, փառատոն է այցելել ավելի քան 10.000 մարդ: Հղումներ թեմայով. ![]() ![]() Կողմերն անդրադարձել են ՀՀ-ԵՄ հարաբերություններին, Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին Ավելի վաղ ԱՀ նախագահը հանդիպել էր Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ Նա նշել է, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը չի կարող անտարբեր և լուռ մնալ Այդ մասին հայտարարել է պետնախարար Ջեյմս Քլեվերլին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |