ԱԻՆ. Բյուրականի անտառում հրդեհի նոր օջախ կա

ԱԻՆ. Բյուրականի անտառում հրդեհի նոր օջախ կա

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 11:10-ի դրությամբ Բյուրականի անտառում հրդեհի նոր օջախ է հայտնաբերվել:

Ժամը 12:09-ին դեպքի վայր է մեկնել ԱԻՆ մեկ մարտական հաշվարկ, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ սեպտեմբերի 3-ին՝ ժամը 15:26-ին, ԱԻՆ-ն ահազանգ է ստացել, որ Արագածոտնի մարզի Բյուրական գյուղին հարակից սարին՝ անտառում, հրդեհ է բռնկվել:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 60 հրշեջ-փրկարար, անտառտնտեսության 30, ոստիկանության 25 աշխատակից և Բյուրական ու Օրգով գյուղերից մոտ 115 բնակիչ:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---