Ռումինիան չի կարողանա ճանաչել Կոսովոյի անկախությունը 1 փետրվարի 2008 - 14:18 AMT PanARMENIAN.Net - Ռումինիան չի կարողանա ճանաչել Կոսովոյի անկախությունը: Այդ մասին Բրյուսելում հայտարարել է երկրի նախագահ Տրայան Բեսեսկուն: «Իմ երկիրը չի կարողանա ճանաչել Կոսովոյի անկախությունը, կարեւոր չէ, կհռչակվի այն միակողմանի կարգով թե Բրյուսելի եւ Վաշինգտոնի հետ համաձայնեցված: Այդ դեպքում ինչ ազդակ ենք մենք հղում այլ բազմազգ երկրներին, որտեղ կան նմանատիպ խնդիրներ կամ սառեցված հակամարտություններ»,-ընդգծել է նա: Ռումինիայի նախագահի խոսքերով, Կոսովոյի անկախությունը կհարվածի ՄԱԿ-ի Խարտիային եւ Հելսինկիի եզրափակիչ ակտին` այն փաստաթղթերին, որոնց Եվրոպան պարտական է խաղաղության 60 տարիներով: Այդ փաստաթղթերը հիմնարար են միջազգային հարաբերությունների ետպատերազմյան համակարգի համար, մասնավորապես, այնտեղ ամրագրված են սահմանների անխախտելիության սկզբունքները, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Ռումինիան ԵՄ պետությունների այն խմբում է, որոնք դեմ են Կոսովոյի անկախությանը առանց ՄԱԿ-ի ԱԽ-ի համապատասխան բանաձեւի: Նման դիրքորոշում ունեն նաեւ Իսպանիան, Բուլղարիան, Հունաստանը, Կիպրոսը եւ Սլովակիան: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Ղազախստանի ԱԳՆ․ Միջնորդության մասին խոսք չկա՝ բանակցելու են բացառապես ՀՀ-ն ու Ադրբեջանը «Մենք լոկ բարի կամքի ծառայություն ենք տրամադրում՝ այսպես կոչված good offices»,– ասել է նա Օդի ջերմաստիճանն մայիսի 2–ից կնվազի 7-10 աստիճանով Քամին՝ հարավարևելյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում «Հայաքվեի» կոչը՝ միասնական ճակատ ձևավորել, կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթաց նախաձեռնել Նաև է կոչ է արվել իշխանական պատգամավորներին դուրս գալ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Օսկանյան. Արցախի հարցը փակված չէ Նա նշել է, որ Հայաստանն այսքան խոցելի է դարձել հիմնականում այն պատճառով, որ մենք կորցրել ենք Արցախը |