«Կոմերսանտը»՝ UWC Դիլիջանի մասին. Մայրամուտին հայաստանյան լեռների գույներով դպրոցը

«Կոմերսանտը»՝ UWC Դիլիջանի մասին. Մայրամուտին հայաստանյան լեռների գույներով դպրոցը

PanARMENIAN.Net - «Կոմերսանտը» մեծ հոդված է հրապարակել UWC Dilijan Сollege միջազգային դպրոցի մասին, որը կառուցվել և գործում է գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանի և նրա կնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի անձնական նախաձեռնությամը:

Հոդվածի հեղինակը ներկայացնում է դպրոցը ծնողի աչքերով, որի որդին մասնակցել է JUST DILIJAN IT! ամառային կրթական ծրագրին, որի շնորհիվ տղան կարողացել է շատ սեղմ ժամկետում հաղթահարել ամաչկոտության բարդույթը և բացահայտել իր թաքնված տաղանդները:

Հոդվածում նշվում է, որ դպրոցն իրավամբ հավակնում է առաջատար դիրք զբաղեցնել աշխարհի ամենաարդիական և ամենագեղեցիկ դպրոցների ցանկում: «Ուսումնական մասնաշենքերի կանաչապատ ճակատային մասերը ասես տարալուծում են դրանք Դիլիջանի հովտում: Բնությունն ասես մտնում է բոլոր ներքին տարածքները: Երբ փողոց ես դուրս գալիս, մի մասնաշենքիս մյուսն անցնելու համար, պատին հպվելու ցանկություն է առաջանում՝ վարդագույն և սև հայկական տուֆը թավշյա է և հաճելի: Տուֆի գույնը հայաստանյան լեռների գույնն է մայրամուտին: Բնակելի մասնաշենքերը հեռվից հիշեցնում են հին Դիլիջանի տները՝ չխախտելով դարավոր ավանդույթները: Ի՞նչն ապշեցրեց ամենից շատ: Մարդուն համահունչ չափերն ու գրավիչ տեսարանները»,-ասվում է հոդվածում դպրոցի տեղակայման վայրի մոգական ազդեցության մասին:

Հեղինակն անդրադարձել է նաև այն հանգամանքին, թե որքան կարևոր է երեխայի զարգացման համար պատուհանից բացվող տեսարանը, մեկուսանալու և մտորելու համար անձնական տարածություն ունենալը, անվտանգության ներքին զգացողությունը, իսկ փորձերի համար լավագույն բեմերն ու տարածքները անհրաժեշտ են գործի լրջությունը գիտակցելու համար, որի լավագույն օրինակը կարող է լինել Դիլիջանի դպրոցի Black box կամերային բեմը:

Հեղինակը նշում է, որ գեղեցիկ, բարձր տեխնոլոգիական դպրոցը ճոխություն չէ ժամանակակից երեխաների համար, ոչ էլ առասպել կամ քմահաճույք՝ դա ժամանակի պահանջն է:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---