ՌԴ ԱԳՆ-ն՝ The Guardian-ի հրապարակումների մասին. Արևմուտքը ճնշում է Բաքվին

ՌԴ ԱԳՆ-ն՝ The Guardian-ի հրապարակումների մասին. Արևմուտքը ճնշում է Բաքվին

PanARMENIAN.Net - Արևմուտքը ճնշում է գործադրում ՌԴ դաշնակիցների, մասնավորապես Ադրբեջանի հանդեպ: Այսպիսի հայտարարություն է արել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Guardian-ում և արևմտյան այլ ԶԼՄ-ներում «Ռոսօբորոնէքսպորտի» կողմից Ադրբեջանին գաղտնի վճարումների մասին հրապարակումներին՝ «ֆեյքային» անվանելով դրանք:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ադրբեջանի իշխանությունները 2012-2014-ին Մեծ Բրիտանիայում գործող ֆիկտիվ ընկերություններն օգտագործել են եվրոպացի քաղաքական գործիչներին կաշառք տալու, փողերի լվացման և այլ շահադիտական նպատակներով, իսկ «Ռոսօբորոնէքսպորտն» «օտկատներ» է վճարել Ադրբեջանին: Այդ մասին ասվում է սեպտեմբերի 4-ին հրապարակված համատեղ հետաքննության մեջ, որը կոչվում է «Ադրբեջանական լանդրոմատը»:

«Շատ կոշտ տեղեկատվական ճնշում է գործադրվում մի քանի ուղղություններով: Դա արվում է և լրագրողների մասով՝ ռուս լրագրողները դուրս են մղվում տեղեկատվական տարածքից, դա տարբեր ձևերով է իրականացվում: Դա և ճնշումն է, որ իրականացվում է մեծաքանակ ֆեյքային նորությունների հրապարակման միջոցով: Մենք աշխատում ենք արձագանքել նման միջադեպերին»,-ասել է Զախարովան, հայտնում է «Մոսկվա-Բաքու» պարբերականը:

2012-ին ֆիկտիվ ադրբեջանցու վրա գրանցված բրիտանական Metastar Invest ընկերությանը, որի հաշիվներից գումարներ են փոխանցվել իտալացի քաղաքական գործիչ Լուկա Վոլոնտեին, որի գործն այժմ քննվում է Իտալիայում, գրեթե 29 մլն դոլարը փոխանցել է «Ռոսօբորոնէքսպորտը»:

Զենք արտահանող ռուսական ընկերության գումարները հասել են նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանեկան բիզնեսի հետ կապված ընկերությանը: Մասնավորապես, Metastar Invest-ի միջոցով դրանք նախատեսված էին այլ օֆշորային ընկերության՝ Inmaxo Capital-ի համար, որը միջնորդ է ՌԴ-ից Ադրբեջանի ցեմենտի արտահանման գործում Pasha Insaat շինարարական ընկերության համար: Իսկ դրա մայր հոլդինգը՝ Pasha Holding-ը վերահսկում է նախագահ Ալիևի աները՝ Արիֆ Փաշաևը:

Ընթերցեք նաև.OCCRP. «Ռոսօբորոնէքսպորտն» «օտկատներ» է վճարել Ադրբեջանին

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---