«Ռոսիա 24». Հայաստանի արևմուտքում միջնադարյան ամրոց են պեղել

«Ռոսիա 24». Հայաստանի արևմուտքում միջնադարյան ամրոց են պեղել

PanARMENIAN.Net - Հայաստանի արևմուտքում հնագետները միջնադարյան ամրոց են պեղել: Այն բավականին լավ է պահպանվել: Պատերը մինչև 2 մ բարձրություն ունեն, որոնք դեռ պեղել է պետք:

Ամրոցի ընդհանուր մակերեսը 450 քմ է:

Շրջակա տարածքում հայտնաբերվել են նաև կենցաղային իրեր, հայերեն գրություններով վաղ շրջանի տապանաքարեր, ճակատային մասը զարդարող քարեր: Ըստ հնագետների, պեղված ամրոցը թույլ կտա ավելի լավ ուսումնասիրել հայ պետականության առաջացման պատմությունը, գրում է «Վեստի.ռու»-ն «Ռոսիա 24» հեռուստաալիքի վրա հղումով:

«Դա բազմաթիվ կամարներով շինություն էր: Շնորհիվ իր կամարանցումների ռիթմիկ շարքին, որից անցում էր կատարվում դեպի մյուսը, պալատը շատ հանդիսավոր տեսք ուներ»,-ասել է ՀՀ մշակույթի նախարարությանը կից պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության գիտահետազոտական կենտրոնի փոխտնօրեն Հակոբ Սիմոնյանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---