Իսրայելյան ԶԼՄ-ներ. Լապշինին սպառնացել են սպանել Բաքվի բանտում

Իսրայելյան ԶԼՄ-ներ. Լապշինին սպառնացել են սպանել Բաքվի բանտում

PanARMENIAN.Net - Բաքվից Իսրայել արտահանձնված ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը, որը 7 ամիս անցկացրել է ադրբեջանական բանտում, ընկերների հետ զրույցում հերքել է այն հաղորդագրությունները, թե նա ազատվելուց առաջ ինքնասպանության փորձ է արել: Այդ մասին հայտնել է Իսրայելում հրատարակվող «Հաարեց» թերթը:

Լապշինն ասել է, որ բանտում առաջին իսկ օրվանից մյուս կալանավորները սպառանցել են սպանել իրեն:

ՌԴ և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինը 3 տարվա ազատազրկման էր դատապարտվել Բաքվում և ներում ստանալով Իլհամ Ալիևի կողմից, արտահանձնվել Իսրայել:

Լապշինի ինքնասպանության մասին հայտնել էին Ադրբեջանի իշխանությունները: Ըստ Ալիևի հասարակական և քաղաքական հարցերով օգնական Ալի Հասանովի, պատճառը «Իսրայելի կողմից արտահանձնման ընթացակարգերի ձգձգումն էր»:

Իսրայելյան թերթը գրում է, որ Բաքվում Իսրայելի դեսպանատունն անակնկալի էր եկել Լապշինին ներելու Ալիևի որոշումից: Իսրայելի դեսպանատանն ու ԱԳՆ-ում կարծում են, որ բլոգերին որոշել են ներում շնորհել նրա կյանքի համար մտավախություններից ելնելով, հայտնում է Newsru.co.il-ը:

2016-ի դեկտեմբերին բլոգեր Ալեքսանդր Լապշինին ձերբակալել են Մինսկում Ադրբեջանի հարցումով, որտեղ նա ընդգրկված է «սև ցուցակում» ԼՂՀ այցելելու համար: ԼՂՀ այցելած անձանց համար մուտքն Ադրբեջան արգելված է: Այնուամենայնիվ, 2015-ի հունիսին Լապշինը մուտք է գործել Ադրբեջան Վրաստանի տարածքից ուկրաինական անձնագրով: Նրան հաջողվել է անցնել սահմանային հսկողությունը և հայտնվել Բաքվում, քանի որ ուկրաինական անձնագրում Ալեքսանդր անունը գրված էր «Օլեքսանդր»: Դրանից հետո Ադրբեջանը բլոգերի միջազգային հետախուզոմ էր հայտարարել «Պետական սահմանի մասին» օրենքը և երկրի միգրացիոն օրենսդրությունը խախտելու համար: ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ՌԴ քաղաքացու արտահանձնումը երրորդ երկիր անթույլատրելի է: ՌԴ-ն ու Իսրայելը դեմ էին բլոգերի արտահանձնմանը, սակայն դիվանագետների ջանքերն արդյունք չտվեցին և փետրվարի 7-ին նա արտահանձնվեց Բաքու:Ադրբեջանական դատարանն ապրիլի 7-ին 3 ամսով երկարաձգել է Բաքվի հարցումով Մինսկում ձերբակալված և Ադրբեջանին արտահանձնված ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանքը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---