Սպիտակ տունը կոչ է արել չեղարկել Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեն

Սպիտակ տունը կոչ է արել չեղարկել Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեն

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն չի սատարում Իրաքյան Քրդստանում անկախության հանրաքվեի անցկացումը՝ համարելով, որ դա ապակայունացնում է իրավիճակը, խանգարում է ԻՊ դեմ պայքարին և պետք է չեղարկվի: Այդ մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:

«ԱՄՆ-ն չի սատարում սեպտեմբերին անկախության հանրաքվե անցկացնելու Քրդստանի կառավարության մտադրությանը»,-ասվում է հայտարարության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Վաշինգտոնում կարծում են, որ «հանրաքվեն շեղում է ԻՊ դեմ պայքարից և խանգարում ազատագրված շրջանների կայունացմանը»: «Հանրաքվեի անցկացումը վիճահարույց շրջաններում շատ սադրիչ է և ապակայունացնող: Ուստի մենք կոչ ենք անում Քրդստանի շրջանային կառավարությանը չեղարկել հանրաքվեն և լուրջ ու բովանդակային երկխոսություն սկսել Բաղդադի հետ: ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել այդ հարցում»,-ասվում է հայտարարության մեջ:

Իրաքյան Քրդստանի խորհրդարանը վերսկսել է աշխատանքը սեպտեմբերի 15-ի երեկոյան 2-ամյա դադարից հետո: Քննարկման գլխավոր հարցը անկախության հանրաքվեի հարցն էր:

Իրաքյան Քրդստանի իշխանությունները միակողմանի կերպով սեպտեմբերի 25-ին անկախության հանրաքվե են անցկացնելու՝ անտեսելով կենտրոնական իշխանությունների տեսակետը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---