Դիարբեքիրի հայկական եկեղեցին՝ գողերի թիրախում18 սեպտեմբերի 2017 - 15:27 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի քրդաբնակ Դիարբեքիր նահանգի Սուրի շրջանում գտնվող հայկական Սբ Կիրակոս եկեղեցին հայտնվել է գողերի թիրախում: Սբ. Կիրակոս հայկական եկեղեցու հիմնադրամի նախագահ Էրգյուն Այլըքը հայտնել է, որ թուրք-քրդական բախումների հետևանքով այս շրջանում ներկայումս շարունակվում է պարետային ժամը, և իրենք մեծ դժվարությամբ են թույլտվություն ձեռք բերում եկեղեցի մտնելու համար, թուրքական լրատվականներին հղումով հաղորդում է Ermenihaber.am-ը: Այլըքը հայտնել է, որ ավազակները, օգտնվելով առիթից, որ եկեղեցին չի գործում, հեշտությամբ մտնում են այնտեղ, և ամեն օր եկեղեցուց իրեր են պակասում: Ալյըքը կոչ է արել համապատասխան մարմիններին քայլեր ձեռնարկել եկեղեցու անվտանգությունն ապահովելու համար: Ըստ աղբյուրի՝ թուրք-քրդական բախումների պատճառով եկեղեցին մեծ վնասներ է կրել և վերանորոգման կարիք ունի: 31 տարվա դադարից հետո 2011 թվականին վերաբացվելուց հետո Սբ. Կիրակոս եկեղեցին 2015 թվականի նոյեմբերից 2016 թվականի մարտն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած ռազմական գործողությունների հետևանքով մեծ վնասներ է կրել: Սուրբ Կիրակոսի վերանորոգումը իրականացվել էր դիարբեքիրցի հայերի և Դիարբեքիրի քաղաքապետարանի աջակցությամբ:Սուրբ Կիրակոսը վերաբացվել է որպես գործող եկեղեցի: Կարդացեք նաև՝ Ստամբուլի հայկական եկեղեցուց գողություն են արել Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Վարչական ղեկավար․ Կիրանցի 3 խոցելի կետի սահմանազատման հարցը սառեցված է «Նույնիսկ իրենց հողից մեզ է անցել, այս պահի դրությամբ՝ լրիվ դրական է»,- նշել է նա Team-ի նոր առաջարկը․ YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ Փաթեթի ամսական վճարը կազմում է 4000 դրամ ԱՀԿ. Covid-19-ի ժամանակ ամբողջ աշխարհում չարաշավել է հակաբիոտիկների ընդունումը Նշվում է, որ հիվանդների 75%-ին դրանք «ամեն դեպքում» նշանակվել են Փաշինյան․ 9-րդ կետն ապաշրջափակման մասին է, Ադրբեջանը մեր ոչ մի ճանապարհ չի ապաշրջափակել Փաշինյանը շեշտել է, որ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ չկա որևէ մի գրառում, որով ՀՀ ինքնիշխանությունը որևէ ձևով սահմանափակվում է |