ՀՀ-ում շինափայտի արտադրությունն ավելացել է 1.6%-ով

ՀՀ-ում շինափայտի արտադրությունն ավելացել է 1.6%-ով

PanARMENIAN.Net - 2017 թվականի հունվար-հուլիս ամիսներին Հայաստանում արտադրվել է 670.1 տոննա շինափայտ: Տվյալը հրապարակել է ՀՀ ԱՎԾ-ն՝ ներկայացնելով արդյունաբերական կազմակերպություններում հիմնական արտադրատեսակների թողարկման վիճակագրությունը:

2016-ի հաշվետու ժամանակահատվածում արտադրվել էր 659.6 տոննա շինափայտ: Նախորդ տարվա համեմատ 2017-ին աճը կազմել է 1.6%:

Սեպտեմբերի 17-ին Երևան-Իջևան ավտոճանապարհի Հաղարծին գյուղի հատվածում գյուղացիները փակել էին ճանապարհը՝ պահանջելով հանդիպում վարչապետ Կարեն Կարապետյանի հետ: Բողոքի հիմնական թեման այն էր, որ կառավարությունը հանձնարարել է ոստիկանությանն արգելել գյուղացիները անտառներից վառելափայտ տեղափոխել։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---