Հայ փրկարարներն արտերկրում բուժվելու հնարավորություն կստանան

Հայ փրկարարներն արտերկրում բուժվելու հնարավորություն կստանան

PanARMENIAN.Net - Հայ փրկարարներն արտերկրում բուժվելու հնարավորություն կստանան: Այդ մասին համապատասխան որոշում է կայացվել կառավարության սեպտեմբերի 22-ի նիստում:

Խոսքը վերաբերում է մարտական խնդիրներ կատարելիս փրկարարական ծառայողների ստացած վնասվածքին, խեղմանը կամ ծագած հիվանդությանը: Բուժումը կկազմակերպվի արտերկրում, եթե ՀՀ տարածքում գործող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում բուժումը (հետազոտություն) լինի անհնար:

Վերոնշյալ պայմանների առկայության դեպքում փրկարար ծառայողի բուժումը կիրականացվի օտարերկրյա պետությունում` պետական միջոցների հաշվին, ՀՀ-ից դուրս ծառայողի բուժման, կեցության և ճանապարհածախսի գումարի հատկացմամբ:

Կառավարությունը լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---