Սեպտեմբերի 27-ից ջերմաստիճանը կնվազի

Սեպտեմբերի 27-ից ջերմաստիճանը կնվազի

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 25-26-ին հանրապետության առավելապես հյուսիսային շրջաններում, 27-29-ը շրջանների զգալի մասում, հատկապես երեկոյան ժամերին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 27-29-ը կնվազի 6-8 աստիճանով:

Երևանում սեպտեմբերի 25-26-ը երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, առանձին հատվածներում կա կարճատև անձրևի հավանականություն, 27-29-ը երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ, հայտնում է ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---