$90.000 արժեքով կրթաթոշակային ծրագիր՝ Հարվարդում

$90.000 արժեքով կրթաթոշակային ծրագիր՝ Հարվարդում

PanARMENIAN.Net - Հարվարդի համալսարանը 2019-ին MBA (Master of Business Administration) կրթաթոշակի համար մեկնարկել է հայտերի ընդունումը:

The Boustany Foundation-ը կրթաթոշակ է սահմանել Հարվարդի բիզնես դպրոցի մագիստրատուրայի ուսանողների համար: Դիմել կարող են բոլոր ազգերի ներկայացուցիչները: Նշվում է, որ առավելություն է տրվելու լիբանանցիներին:

Կրթաթոշակը կտրամադրվի այն ուսանողներին, որոնք գերազանց ակադեմիական առաջադիմություն են ցուցաբերել: Այս կրթաթոշակը հատկացվում է 2 տարին մեկ անգամ՝ երկու տարվա համար:

Կրթաթոշակը 2 տարվա համար կազմելու է $90.000 ($45,000 տարեկան):

Անգլերենի գերազանց իմացությունը պարտադիր է:

Մանրամասների համար այցելեք այստեղ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---