Ռուսաստանը, Ուկրաինան, Վրաստանը, Հայաստանը եւ Թուրքիան մտադիր են իրականացնել «Սեւծովյան օղակ» նախագիծը

PanARMENIAN.Net - Ռուսաստանը, Ուկրաինան, Վրաստանը, Հայաստանը եւ Թուրքիան մտադիր են իրականացնել «Սեւծովյան օղակ» նախագիծը, որը մի շարք լաստանավային անցումներ է նախատեսում: Այդ մասին հաղորդել է ՌԴ տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինը: Նրա խոսքերով, այժմ գործում է ռուսական «Կովկաս» նավահանգստի եւ ուկրաինական «Կերչ» նավահանգստի միջեւ լաստանավային փոխադրումը: «Սեւծովյան օղակ» նախագծի շրջանակներում նախատեսվում է նաեւ լաստանավային փոխադրումներ հաստատել բուլղարական Վարնա նավահանգստի եւ թուրքական Ստամբուլի միջեւ:



Ըստ նախարարի, «Սեւծովյան օղակ» նախագիծը նախատեսվում է իրագործել 2010-2015թթ., սակայն արդեն իսկ մինչեւ 2010թ. նախատեսվում է մինչեւ 5 000 000 տոննա ավելացնել բեռների հոսքը չորս ուղղություններով: Այժմ տարեկան փոխադրվում է 2 000 000 տոննա: Ըստ Լեւիտինի, երբ ավարտվի «Սեւծովյան օղակի» ձեւավորումը, Բուլղարիայի, Ուկրաինայի, Վրաստանի եւ Թուրքիայի նավահանգիստների միջեւ 12 լաստանավեր կգործեն: Ի.Լեւիտինը հավելել է, որ դրանով կզբաղվի գործարար աշխարհը, իսկ պետության գործն է` նավահանգստային ենթակառուցվածքների ստեղծումը: «Վրաստանի կողմից բարդություններ չպետք է լինեն: Կարող են լինել սակագնային հարցեր, սակայն դադարեցնել բեռների բաց թողումը Վրաստանը չի կարող»,-հաղորդել է Լեւիտինը, հաղորդում է «Գրուզիա Online»-ը:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---