ՀՀ-ն կտրուկ մեծացնում է ռազմական բյուջեն

ՀՀ-ն կտրուկ մեծացնում է ռազմական բյուջեն

PanARMENIAN.Net - Կառավարության սեպտեմբերի 28-ի նիստում ֆինանսների նախարար Վարդան Արամյանը ներկայացրել է 2018թ. պետական բյուջեի նախագիծը։

Նախագծի համաձայն, պաշտպանության համար հատկացվող ծախսերն 2018-ին կկազմեն մոտ 246․8 մլրդ դրամ 2017-ի 209,8 մլրդ դիմաց։ Պաշտպանության համար հատկացվող ծախսերն, այսպիսով, կաճեն մոտ 37 մլրդ դրամով կամ 17,6%-ով: Ընթացիկ փոխարժեքով պաշտպանության համար հատկացվող ծախսերը կկազմեն մոտ $518 մլն։

Մասնավորապես, ռազմական պաշտպանության ծախսերը 202 մլրդ-ից կաճեն մինչև 238 մլրդ։ Պաշտպանական ոլորտում հետազոտական աշխատանքների համար ծախսերը կաճեն մոտ 800 մլն դրամով՝ մինչև մոտ 2,433 մլրդ դրամ։

Ընդհանուր բյուջեի ծախսերն 2016-ի 1.36 տրլն դրամից կաճեն մինչև 1,464 տրլն դրամ, եկամուտները՝ 1,21 տրլն դրամից մինչև 1․307 տրլն դրամ, բյուջետային դեֆիցիտը՝ 150 մլրդ դրամից մինչև 156 մլրդ դրամ։

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---