Չեչնիայում հուղարկավորել են 1942-ին զոհված հայ զինվորների մասունքները

Չեչնիայում հուղարկավորել են 1942-ին զոհված հայ զինվորների մասունքները

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 1-ին Չեչնիայի Նաուրի շրջանում հուղարկավորել են այդ վայրերում 1942թ. զոհված խորհրդային զինվորների ու սպաների աճյունը, որոնց թվում 15 հայ զինծառայող կա:

Զինծառայողների մասունքները հայտնաբերվել էին 2017-ի մարտ-ապրիլին որոնողական աշխատանքների արդյունքում:

Հուղարկավորությանը ներկա են եղել Չեչնիայի ազգային քաղաքականության, արտաքին կապերի, մամուլի և տեղեկատվության նախարար Ջամբուլատ Ումարովը, ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը, զինվորներից մեկի թոռը՝ ձեռներեց Էդուարդ Ավետիսյանը, Չեչնիայում որոնողական աշխատանքների ղեկավար Անդրեյ Ֆետիսովը, հասարակական գործիչ Վահրամ Կարապետյանը, հայտնում է Rusarminfo-ն:

Էդուարդ Ավետիսյանի նախաձեռնությամբ, հայ զինծառայողների պատվին հուշարձան է կանգնեցվել, որի հեղինակը Աշոտ Թադևոսյանն է:

Մարտի 23-ից ապրիլի 5-ը ՉեչնիայիՆաուրի շրջանում «Թերեկ 2016» որոնողական աշխատանքների շրջանակում հայտնաբերվել են 70 խորհրդային զինվորի և սպայի մասունքներ, որոնք 1942-ին մասնակցել են մարտական գործողություններին Չեչնիայի տարածքում:Հայտնաբերված մասունքների թվում են Հայկական ԽՍՀ-ից և խորհրդային այլ հանրապետություններից զորակոչված 15 հայ զինծառայողի մասունքները: որոնողական աշխատանքների ղեկավար Անդրեյ Ֆետիսովը տրամադրել է հայ զինծառայողների ցուցակը, որոնց մասունքները հայտնաբերվել են:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---