Արտակ Զաքարյան. Ռազմական դրություն հայտարարել կարող է կառավարությանը

Արտակ Զաքարյան. Ռազմական դրություն հայտարարել կարող է կառավարությանը

PanARMENIAN.Net - Ռազմական դրության հայտարարումը վերապահվում է ՀՀ կառավարությանը: Այդ մասին ԱԺ-ում «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի քննարկման ժամանակ հայտարարել է հարցի վերաբերյալ հիմնական զեկուցող ՀՀ պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը:

ՀՀ Ազգային ժողովը քննարկում է «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:

Զաքարյանն ասել է, որ որոշման նախագիծը բխում է սահմանադրական փոփոխություններից, հայտնում է Aysor.am-ը:

«Օրենքի համաձայն՝ ռազմական դրության հայտարարման, դրա իրավական ռեժիմի ապահովման հետ կապված միջոցառումների սահմանված իրավասությունը վերապահվում է ՀՀ կառավարությանը։ Ռազմական դրության իրավական ռեժիմի շրջանակում ՀՀ ԱԺ-ի և ՀՀ կառավարության իրավասությունների, ընտրությունների ու հանրաքվեների անցկացման, իրավունքների և ազատությունների սահմանափակման վերաբերյալ գործող օրենքները համապատասխանեցվում են ՀՀ Սահմանադրությանը», - մանրամասնել է Զաքարյանը:

Նա ընդգծել է, որ համաձայն նախագծի՝ ռազմական դրություն հայտարարում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարվելու դեպքերում:

Նախագծում նշվում է, որ ռազմական դրության գործողության ժամանակահատվածում չի անցկացվում Ազգային ժողովի հերթական ընտրություն, չի կարող ներկայացվել կամ չի կարող քննարկվել Հայաստանի Հանրապետության վարչապետին անվստահություն հայտնելու մասին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշման նախագիծ, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից չի կարող դրվել իր վստահության հարցը, չի կարող անցկացվել հանրաքվե:

Ընթերցեք նաև.ՊՆ փոխնախարար. Հայ-ռուսական միացյալ զորախմբի մասին համաձայնագիրն Արցախի տարածքին չի վերաբերում

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---