Մարզպետարանները զբոսաշրջության զարգացման բաժիններ կունենան

Մարզպետարանները զբոսաշրջության զարգացման բաժիններ կունենան

PanARMENIAN.Net - Մարզպետարանները զբոսաշրջության զարգացման բաժիններ կունենան: Կառավարության հոկտեմբերի 5-ի նիստում տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը ներկայացրել է ՀՀ մարզպետարանների աշխատակազմերում (բացառությամբ ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի) զբոսաշրջության զարգացման ուղղությամբ գործառույթներ իրականացնող բաժինների ձևավորման անհրաժեշտության վերաբերյալ օրենքի նախագիծը:

«Փոփոխոխոթյան իմաստն այն է, որ մարզերի ռազմավարությունների ընդունումից հետո, որտեղ ուղղակիորեն ֆիքսվում է, որ բոլոր մարզերի համար գերակա ուղղություն է դառնում զբոսաշրջությունը, մենք առաջարկում ենք, որպեսզի մարզպետարանի կառուցվածքում փոփոխություն իրականացվի և համապատասխան վարչությունը, որը ծրագրերի կազմման և վերլուծության բաժինն է, ունենա զբոսաշրջություն բառն իր անվանման մեջ», - ասել է նախարարը, հայտնում է Aysor.am-ը։

«Մենք ոչ միայն դեկորատիվ անվանումն ենք փոփոխում, մենք նաև բաղադրիչն ենք փոփոխում այդ վարչության, չէ՞», - հետաքրքրվել է վարչապետ Կարեն Կարապետյանը։

«Միանշանակ, պարոն վարչապետ, դուք չլսեցիք, մենք նշեցինք, որ ռազմավարությունում, քանի որ բոլորի համար ամրագրված է զբոսաշրութունը որպես գերակա ուղղություն, պարտադիր մտցնելու ենք», - պարզաբանել է Լոքյանը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---