Ուկրաինայի հայերն օգնում են քառօրյա պատերազմում տուժած ընտանիքներին13 հոկտեմբերի 2017 - 12:25 AMT PanARMENIAN.Net - Ուկրաինայի հայերի միությունն օգնում է 2016-ին Ղարաբաղում քառօրյա պատերազմում տուժած ընտանիքներին: Սոցիալական և բարեգործական ծրագրերի իրականացման շրջանակում Ուկրաինայի հայերի միության ներկայացուցիչներն այցելել են Հայաստան տուժածների հետ հանդիպելու նպատակով: ՈւՀՄ ներկայացուցիչները հանդիպել են այն ընտանիքների անդամների հետ, որոնք 2016-ի ապրիլին ներառվել էին հումանիտար օգնության կարիք ունեցողների ցուցակում, գրում է AnalitikaUA.net-ը: 2016-ի օգոստոսից մարդասիրական օգնություն է ստանում զոհվածների 40 ընտանիք: Տուժածներին մարդասիրական օգնություն տրամադրելու որոշումը կայացվել էր 2016-ի ապրիլի 14-ին Ուկրաինայի հայերի միության արտահերթ համաժողովում, որտեղ երկրի տարածաշրջանային հայ համայնքների ղեկավարները միաձայն սատարեցին կազմակերպության նախագահ Վիլեն Շատվորյանի նախաձեռնությանը: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |