«Օդապարիկների թռիչքներ` գիշերային լուսավորությամբ» միջոցառումը՝ հոկտեմբերի 14-ին

«Օդապարիկների թռիչքներ` գիշերային լուսավորությամբ» միջոցառումը՝ հոկտեմբերի 14-ին

PanARMENIAN.Net - Կանխատեսված ոչ բարենպաստ եղանակային պայմանների պատճառով հոկտեմբերի 15-ին՝ ժամը 17:00-21:00-ը նախատեսված «Օդապարիկների թռիչքներ՝ գիշերային լուսավորությամբ» միջոցառումը տեղափոխվում է հոկտեմբերի 14՝ ժամը 19:30-22:00-ն:

Հոկտեմբերի 14-ի միջոցառումների ժամանակացույցը.

15:30 – երաժշտական ծրագրով կմեկնարկի փառատոնի պաշտոնական բացումը

16:40 – օդապարիկները կպատրաստվեն թռիչքի,

17:00 – միասնական թռիչք՝ Երևանի երկնքում, որը կտևի 1,5 ժամ:

Օդապարիկների թռիչքների մեկնարկը կուղեկցվի համերգային ծրագրով, որը կշարունակվի մինչև ուշ երեկո:

Ժամը 20:00-ից սկսած՝ Հանրապետության հրապարակում կիրականացվեն օդապարիկների՝ ճոպաններով կապված սահմանափակ բարձրությամբ թռիչքներ` գիշերային գեղեցիկ լուսավորությամբ, որոնց անակնկալ վիճակահանությամբ կմասնակցեն նաև երևանցիներն ու մայրաքաղաքի հյուրերը, հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---