ՀՀ-ում վաճառվող կենցաղային տեխնիկայի համար կարող են էներգախնայողության պահանջներ սահմանվել14 հոկտեմբերի 2017 - 10:58 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում և ԵՏՄ մյուս երկրներում վաճառվող կենցաղային տեխնիկայի համար կարող են էներգախնայողության պահանջներ սահմանվել: Եվրասիական տնտեսական հանձնաժողովն աշխատում է համապատասխան կանոնակարգի վրա: Փաստաթղթի հիմքում կարող են ընդգրկվել ռուսական որակի չափանիշի՝ ԳՕՍՏ-ի 54 կետ, որոնք թույլ կտան կրճատել էլեկտրականության սպառումը 35-40 %-ով: Հեռուստացույցները, լվացքի մեքենաները, սառնարաններն ու այլ տեխնիկան ավելի խնայող կլինեն, գրում է «Իզվեստիան»: Ռոսստանդարտում հայտնել են, որ մշակվել է 54 ԳՕՍՏ, որոնք կօգնեն ռուսաստանցիներին տնտեսել էլեկտրականության վրա մինչև 40 %` անցնելով էներգախնայող տեխնոլոգիաների: 20 չափանիշ արդեն հաստատվել է, իսկ մինչ 2017-ի ավարտը ևս 34 կընդունվի, որոնք գործողության մեջ կմտնեն 2018-2019թթ. Ինչպես նշել են Ռոսստանդարտում, այդ ԳՕՍՏ-երը կարող են ԵՏՄ տեխնիկական կանոնակարգում ընդգրկվել: Չափանիշները հիմնականում վերաբերում են կենցաղային տեխնիկային: Օրինակ, հեռուստացույցների և մոնիտորների համար կարող են սահմանվել հետևյալ պահանջները՝ 21 անկյունագծով Full HD աշխատող հեռուստացույցի էլեկտրաէներգիայի սպառումը չպետք է գերազանցի 78,8 Վտ, նվազագույն պահանջներով, և 58 Վտ՝ բարձր պահանջներով: Իսկ սպասման ռեժիմում սպառման հզորությունը չպետք է գերազանցի 1 Վտ ցանկացած դեպքում: Եթե ԵՏՄ բոլոր երկրները՝ ՌԴ-ն, Ղրղզստանը, Ղազախստանը, Բելառուսն ու ՀՀ-ն հավանություն տան որոշմանը, այն պարտադիր կլինի կատարման համար: ԳՕՍտ-երը միայն խորհրդատվական բնությ ունեն: Հղումներ թեմայով. Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |