Հուսեյնլի. Թվում է՝ ինձ ուզում են առևանգել և ապօրինի Ադրբեջան տանել16 հոկտեմբերի 2017 - 15:08 AMT PanARMENIAN.Net - Կիևում ձերբակալված ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող Ֆիքրեթ Հուսեյնլիին Ուկրաինայի սահմանապահ ծառայությունը փոխանցել է ոստիկանությանը, նրա գործը հոկտեմբերի 16-ին քննելու է Կիևի դատարանը: Հոկտեմբերի 14-ին Կիևի «Բորիսպոլ» օդանավակայանում ձերբակալվել է ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող Ֆիքրեթ Հուսեյնլին, որը քաղաքական պատճառներով տարիներ առաջ արտագաղթել է Նիդերլանդներ: Նրա դեմ քրգործ է հարուցվել Ադրբեջանի ՔՕ սահմանի ապօրինի հատման և խարդախության համար հոդվածներով: Լրագրողը հերքում է մեղադրանքները: «Օրինական ճանապարհով ինձ անհնար է Ադրբեջանին հանձնել: Բայց թվում է՝ ինձ ուզում են առևանգել և ապօրինաբար Ադրբեջան տեղափոխել, ինչպես Աֆգան Մուխթարլիին», ասել է Հուսեյնլին՝ հավելելով, որ օդանավակայանում այժմ ներկա են Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանատան աշխատակիցները: Հունիսի սկզբին հայտնի դարձավ, որ Վրաստանում ադրբեջանցի լրագրող Աֆգան Մուխթարլիին առևանգել ու Ադրբեջան են տեղափոխել։ Մուխթարլին ապրում էր Վրաստանում 2015-ից, երբ հեռացավ Ադրբեջանից, որպեսզի խուսափեր կառավարության կողմից քննադատական ձայների նկատմամբ կիրառվող ճնշումներից։ Հուսեյնլիի ձերբակալության մասին իրազեկվել է Նիդերլանդների ԱԳՆ-ն, որի քաղաքացիությունն ունի Հուսեյնլին, գրում է Contact.az-ը: Հուսեյնլին ունի Նիդերլանդների քաղաքացիություն և համագործակցում է արտերկրից հեռարձակվող ադրբեջանական ընդդիմադիր Turan TV հեռուստաալիքի հետ:Հուսեյնլին հեռացել է Ադրբեջանից 10 տարի առաջ՝ երբ նրան առևանգել էին և դաժան ծեծի ենթարկել: Առևանգողներն այդպես էլ չհայտնաբերվեցին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է ԱՆ․ Տավուշում գործընթացի վերաբերյալ կեղծ թեզեր են հնչում Դրանցից ամենատարածվածներին նախարարությունն անդրադարձել է իրավական տեսանկյունից |