Արևորդի միջազգային բնապահպանական փառատոնի մրցանակակիրները հայտնի են

Արևորդի միջազգային բնապահպանական փառատոնի մրցանակակիրները հայտնի են

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 17-ին, մրցանակաբաշխությամ կայացել է Արևորդի 7-րդ միջազգային բնապահպանական փառատոնի փակման արարողությունը: Փառատոնի ֆիլմերի ծրագրի երեք՝ «Շրջակա միջավայր», «Վայրի բնություն», «Մանկապատանեկան» անվակարգերում հայտարարվել են հաղթող ֆիլմերը։

«Վայրի բնություն» անվանակարգում հաղթող ֆիլմ է ճանաչվել ռեժիսոր` Զոլտան Տորոկի (Շվեդիա) «Լեմինգ. Հյուսիսի փոքրիկ հսկան»:

«Բնապահպանական խնդիր» անվանակարգում՝ ռեժիսորներ Հայդի Բրեդենբուրգի, Մեթյու Օրզելի (ԱՄՆ Մեծ Բրիտանիա, Պերու) «Երբ բախվում են երկու աշխարհ» ֆիլմը

«Մանկապատանեկան» անվանակարգում հաղթող ֆիլմ է ճանաչվել «ԲԵՆՈՒ»-ն, որի ռեժիսորներն են Սթեֆան Օբերլը, Էնզիո Պրոբստը, Դոմինիկ Շոնը (Գերմանիա):

Փակման արարողությանը հաջորդել է Դեյվիդ Բոնդի «Վայրի մի բան» նախագիծ ֆիլմի ցուցադրությունը։

Փառատոնի մրցութային և տեղեկատվական ծրագրերում այս տարի ցուցադրվել է 83 ֆիլմ՝ ամբողջ աշխարհից: Երևանի 17 տարբեր վայրերում կազմակերպվել է 9 աշխատարան և 5 ցուցահանդես։

Փառատոնի հնգօրյա ժամանակահատվածում ֆիլմերը, աշխատարանները և ցուցահանդեսները ներկայացվել են Էօնում, Նոր Արվեստանոցում, Թումոյում, ՄԱԿ-ի գրասենյակում, «Հոդված 3» ակումբում, Մեդիա կենտրոնում, Բյուրոյում, Նորարար փորձառական արվեստի կենտրոնում, Խնկո Ապոր անվ. և Ավ. Իսահակյանի անվ. գրադարաններում, «Իլիկ» ձեռագործ իրերի խանութ-սրճարանում, Մուրաբայում, Fiction փաբում և Ժան-Պոլ Էքզիստենցիալ սրճարանում։

Արևորդի միջազգային բնապահպանական կինոփառատոնն իր ձևաչափով առաջինն ումիակն է Հարավային Կովկասում։ Փառատոնն իրականացվում է Վայրի բնության ևմշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) նախաձեռնությամբ և գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ՝ 2007 թվականից։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---