Ժիրինովսկին՝ Բաքվին. ԼՂ հարցը գործնականում լուծում չունի20 հոկտեմբերի 2017 - 10:57 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծում չունի, Ադրբեջանը դեռ երկար ստիպված կլինի հաշտվել այդ խնդրի առկայության հետ: Այսպիսի հայտարարություն է արել ՌԴ Պետդումայում Ռուսաստանի ազատական-ժողովրդավարական կուսակցության խմբակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին՝ ելույթ ունենալով «Ինտեգրացիոն խնդիրները փոփոխվող աշխարհում» բանավեճի շրջանակում: Քննարկումներն անցնում են Սոչիում՝ երիտասարդության և ուսանողների XIX համաշխարհային փառատոնի շրջանակում: Ժիրինովսկին հավելել է, որ դա բարդ խնդիր է և անլուծելի: «Խոսելով Ադրբեջանի ու Հայաստանի մասին՝ պետք է հասկանանք, որ ԼՂ հարցն անհնար է լուծել: Չկա լուծում»,-ասել է նա, գրում է «Sputnik Ազերբայջանա» լրատվականը: Ըստ նրա, երկու երկիրն էլ Ղարաբաղն իրենցն է համարում: «Ադրբեջանը դեռ երկար ստիպված կլինի հաշտվել ԼՂ խնդրի առկայության հետ: Երուսաղեմի խնդիրը հնարավո՞ր է լուծել: Ոչ: Հրեաները համարում են, որ դա իրենց մայրաքաղաքն է, արաբները՝ որ իրենցը»,-ասել է Ժիրինովսկին: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Ղազախստանի ԱԳՆ․ Միջնորդության մասին խոսք չկա՝ բանակցելու են բացառապես ՀՀ-ն ու Ադրբեջանը «Մենք լոկ բարի կամքի ծառայություն ենք տրամադրում՝ այսպես կոչված good offices»,– ասել է նա Օդի ջերմաստիճանն մայիսի 2–ից կնվազի 7-10 աստիճանով Քամին՝ հարավարևելյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում «Հայաքվեի» կոչը՝ միասնական ճակատ ձևավորել, կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթաց նախաձեռնել Նաև է կոչ է արվել իշխանական պատգամավորներին դուրս գալ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Օսկանյան. Արցախի հարցը փակված չէ Նա նշել է, որ Հայաստանն այսքան խոցելի է դարձել հիմնականում այն պատճառով, որ մենք կորցրել ենք Արցախը |