Երևանից աղբավայր է տեղափոխվել մոտ 335 տոննա աղբ21 հոկտեմբերի 2017 - 15:14 AMT PanARMENIAN.Net - Համապետական շաբաթօրյակի շրջանակում Երևանում կազմակերպված համաքաղաքային շաբաթօրյակի ընթացքում մայրաքաղաքի վարչական շրջաններում կատարվել են մեծածավալ սանմաքրման աշխատանքներ: Շաբաթօրյակի ընթացքում հավաքվել և աղբավայր է տեղափոխվել մոտ 335 տոննա աղբ: Ընդհանուր առմամբ համաքաղաքային շաբաթօրյակին մասնակցել է մոտ 16.400 մարդ: Մասնակիցներն ապահովված են եղել սանմաքրման համար անհրաժեշտ բոլոր պարագաներով: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության տվյալներով շաբաթօրյակի ընթացքում սանմաքրման աշխատանքներում ներգրավված է եղել 85 միավոր տարբեր նշանակության տեխնիկա: Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերի, քաղաքապետարանի ենթակա կառույցների, պետական և մասնավոր կառույցների աշխատակիցների, Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի անդամների, ուսանողների և բնակիչների ջանքերով պատշաճ տեսքի են բերվել մայրաքաղաքի բակերը, այգիներն ու պուրակները, հասարակական կառույցները և հանրային օգտագործման այլ տարածքներ, հայտնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը: Համապետական շաբաթօրյակի ընթացքում Երևանի Հրազդանի կիրճում, Հաղթանակ և Նոր Արաբկիր զբոսայգիներում իրականացվել են մեծածավալ սանմաքրման աշխատանքներ: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները Առողջապահության նախարարին պաշտոնից ազատելու լուրերը հերքվել են Ավելի վաղ խուզարկություններ են իրականացվել առողջապահության նախարարությունում և բուժհաստատություններից մեկում |