Միքայել Պողոսյանը Տուլայում մրցանակ է ստացել լավագույն դերակատարման համար

Միքայել Պողոսյանը Տուլայում մրցանակ է ստացել լավագույն դերակատարման համար

PanARMENIAN.Net - ՀՀ ժողովրդական արտիստ Միքայել Պողոսյանը, Տուլայում կայացած «Ժպտա՛, Ռուսաստան» միջազգային կատակերգական ֆիլմերի փառատոնում, արժանացել է մրցանակի՝ «Տղամարդու լավագույն դեր»-ի համար։

Մրցանակը շնորհվել է հայկական «Thank you, հայրիկ» կինոնկարում դերակատարման (Բագրևոսի դերի) համար:

«Ժպտա՛, Ռուսաստան» միջազգային կատակերգական ֆիլմերի փառատոնը տեղի է ունեցել հոկտեմբերի 14-21-ը:

Պողոսյանը ֆիլմում ոչ միայն հանդես է գալիս որպես դերասան, այլև կինոնկարի պրոդյուսերն ու սցենարի համահեղինակն է։

Ֆիլմը հայկական արմատներով մի ամերիկուհու մասին է, որն առաջին անգամ պատահաբար հայտնվում է հայրենիքում և այնպես է սիրահարվում Հայաստանին, որ որոշում է տեղափոխվել և մնալ այստեղ:

«Ժպտա՛, Ռուսաստան» միջազգային կատակերգական ֆիլմերի փառատոնի նախագահը Ալլա Սուրիկովան է, և այն անցկացվում է արդեն 18-րդ անգամ։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---