Արևելյան Եվրոպայի լավագույն բուհերի ցանկում 6 ադրբեջանական ու ընդամենը 2 հայկական համալսարան է

Արևելյան Եվրոպայի լավագույն բուհերի ցանկում 6 ադրբեջանական ու ընդամենը 2 հայկական համալսարան է

PanARMENIAN.Net - Երկու հայկական համալսարան ընդգրկվել է Զարգացող Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի 250 լավագույն համալսարանների QS EECA University Ranking 2018 թվականի վարկանշային աղյուսակում:

Աղյուսակը կազմել է կրթական և արտասահմանում ուսման հարցերով մասնագիտացած բրիտանական Quacquarelli Symonds (QS) ընկերությունը՝ հիմնվելով բուհերի ինը՝ ներառյալ ակադեմիական և որպես գործատու հեղինակության, գիտական հոդվածների և ուսանողների թվի հարաբերակցության և այլ հատկանիշների վրա:

Երևանի պետական համալսարանը 181-րդն է վարկանշային աղյուսակում, Հայ-ռուսական համալսարանը՝ 201-րդը:

ԵՊՀ-ն Հայաստանի ամենախոշոր համալսարանն է, որը 1919 թվականի հիմնադրումից ի վեր 100,000 շրջանավարտ է ունեցել: Հայ-ռուսական միջպետական համալսարանը հիմնադրվել է 1997 թվականին՝ ՀՀ և ՌԴ կառավարությունների նախաձեռնությամբ: Վարկանշային աղյուսակի համաձայն՝ միջպետական համալսարանի ուսանողների 25%-ը արտասահմանցի ուսանողներ են:

Աղյուսակը չորս տարի շարունակ գլխավորում է Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանը: Նովոսիբիրսկի պետական համալսարանը (Ռուսաստան), Տարտուի համալսարանը (Էստոնիա), Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանը (Ռուսաստան) և Չարլզ համալսարանը (Չեխիա) լավագույն հնգյակում են:

Վեց համալսարան Ադրբեջանից և մեկը Վրաստանից նույնպես ընդգրված են վարկանշային աղյուսակում:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---