Վանի 3 վանք անհետացման եզրին է

Վանի 3  վանք անհետացման եզրին է

PanARMENIAN.Net - Վանի Արճեշ գավառում գտնվող Արծվաբերդ վանքը անհետանալու վտանգի առջև է կանգնած: Այս մասին գրում է Gazetekarinci կայքը:

Գանձեր գտնելու ակնկալիքով վանքում բազմաթիվ փոսեր են փորվել, վնասվել պատերը: Ամբողջովին քանդված են վանքի պարիսպներն ու խաչքարերը, իսկ վանքի տարածքը աղբավայրի է վերածվել:

7-8-րդ դարերում կառուցված Արծվաբերդը եղել է գավառի ամենանշանավոր վանքերից մեկը: Վանքը 19-20-րդ դարերում բազմաթիվ հարձակումների է ենթարկվել քրդերի և թուրքերի կողմից:

Գանձագողերի հարձակումների և տեղի բնակիչների անփույթ վերաբերմունքի հետևանքով անհետացման եզրին են կանգնած նաև Վանի Արտամետ գյուղի Սուրբ Գևորգ եկեղեցին և Սուրբ Աստվածածին վանքը: Սուրբ Գևորգից ընդամենը մեկ կիսավեր պատ է պահպանվել:

Հայոց ցեղասպանությունից առաջ Արտամետ գյուղն ունեցել շուրջ 700 հայ բնակիչ: 1990-ականներին գյուղում Սուրբ Գևորգ եկեղեցուն կից մզկիթ է կառուցվել:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---