Առաջարկվում է ժամը 23:00-ից հետո հրավառություն իրակնացնողին մեծ գումարով տուգանել

Առաջարկվում է ժամը 23:00-ից հետո հրավառություն իրակնացնողին մեծ գումարով տուգանել

PanARMENIAN.Net - Երևանի ավագանու հոկտեմբերի 31-ի նիստում ԵԼՔ խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է գիշերային հրավառություններին:

Նա նշել է, որ խմբակցությունը քաղաքապետարանին առաջարկել է ժամը 23:00-ից հետո հրավառություն իրակնացնողին առաջին խախտման դեպքում տուգանել 1 միլիոն դրամով, 2-րդ անգամ՝ 2 միլիոն, հայտնում է Aysor.am-ը:

«Մենք կառավարությանը պետք է ներկայացնենք հրավառության հետ կապված նախագիծ: Մեր կողմից եղել է նվազ առաջարկ, իսկ ԵԼՔ-ն արդեն թիվը նշեց, մենք ընդունել ենք ու ընդունած ուղարկել ենք գերատեսչություններին: Իրենց եզրակացությունները ստանանք, նոր կառավարությունում կքննարկենք», - ասել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---