Անձնագիրը փոխելու կամ կորցնելու դեպքում ելքի վիզան ուժի մեջ է մնում

Անձնագիրը փոխելու կամ կորցնելու դեպքում ելքի վիզան ուժի մեջ է մնում

PanARMENIAN.Net - Անձնագիրը փոխելու կամ կորցնելու դեպքում ելքի վիզան ուժի մեջ է մնում՝ այն փոխանցվում է նոր անձնագիր և քաղաքացին դրա համար առանձին չի վճարում: Այդ մասին իր ֆեյսբուքայն էջում է գրել ՀՀ ոստիկանության Անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը:

«Եթե հին նմուշի անձնագիրը ներկայացվել է փոխանակման օգտագործման համար ոչ պիտանի լինելու պատճառով կամ անձը կորցրել է անձնագիրը և դիմել է նորը ստանալու համար, իսկ անձնագրում օտարերկրյա պետությունում վավերականության նշման ժամկետը (հանրության մոտ ընդունված ելքի վիզա հասկացությունը) դեռ չի ավարտվել, այն փոխանցվում է նոր անձնագրում և քաղաքացին դրա համար առանձին չի վճարում:

Օրինակ՝ հին նմուշի անձնագիրը վավերական է մինչև 2022թ. և անձնագրում առկա է վավերականության նշում մինչև այդ ժամկետով։ Եթե անձնագիրը օգտագործման համար ոչ պիտանի լինելու պատճառով փոխանակվում է կամ քաղաքացին կորցրել է այն և դիմում է նորը ստանալու համար, մինչև 2022թ. վավերականության ժամկետով նշումը փոխանցվում է նոր անձնագրում և դրա համար քաղաքացին կրկնակի վճարում չի կատարում»,-ասվում է գրառման մեջ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---