Դոնի Ռոստովում ֆուտբոլի ԱԱ երկրպագուներին հայկական խորոված կհյուրասիրեն

Դոնի Ռոստովում ֆուտբոլի ԱԱ երկրպագուներին հայկական խորոված կհյուրասիրեն

PanARMENIAN.Net - 2018-ին ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերին Դոնի Ռոստով ժամանող երկրպագուներին կառաջարկեն համտեսել Ռուսաստանի հարավի բոլոր ժողովրդների, այդ թվում, հայկական խոհանոցը: Շրջագայության ժամանակ երկրպագուները կլինեն հայկական Չալտիր գյուղում, գրում է «Ռոսիյսկայա գազետան»:

«Իսկ Չալտիրը Ռուսաստանի հարավի գաստրոնոմիական և խորովածի մայրաքաղաքն է: Այստեղ հասարակական սննդի 130 հաստատություն կա, որը միաժամանակ կարող է ավելի քան 10.000 այցելու ընդունել: Մինչդեռ հայկական գյուղի ամբողջ բնակչությունը 16.000 է»,-գրում է թերթը:

«Մեր նախնիները շատ են ճամփորդել և ձգտել են սովորել պատրաստել տարբեր երկրների ամենահամեղ ու հետաքրքիր ուտեստները: Խոհարարական գաղտնիքները նրանք մեզ են փոխանցել և մենք էլ կիսվում ենք մեր հյուրերի հետ: Ցանկացած այցելու մեզ համար հյուր է»,-ասել է հայկական գյուղի ռեստորաններից մեկի շեֆ-խոհարար Սերգեյ Խրխրյանը:

Ինչպես գրում է պարբերականը, 2016-ին Չալտիրի 18-ամյա բնակիչը ճանաչվել է ՌԴ լավագույն խոհարար և հաղթել է WorldSkills Russia-2016՝ Բանվորական մասնագիտությունների IV ազգային առաջնությունում՝ ստանալով ոսկե մեդալ «Խոհարարական արվեստ» անվանակարգում:

«Ինչպես խոստովանել է Սերգեյ Խրխրյանը, նա մանկուց է սիրել պատրաստել: Սկզբից խոհարարություն է սովորել Ազնիվ տատից և Շուրա պապից: Նրանց շնորհիվ նա իմացել է, թե ինչպես է պետք կարկանդակներ ու տորթեր պատրաստել, իսկ հետո պելմենի: 15 տարեկանում աշխատանքի է ընդունվել տեղի ռեստորանում որպես հայտնի խոհարար Սերգեյ Նասհուլյանի օգնական: WorldSkills Russia մրցույթում նա ստիպված էր բոլորից լավ 7 ուտեստ պատրաստել. մի քանի սառը խորտիկ, թռչնամսից ռուլետ, ձկնեղեն, թռչնամիս երկու խավարտով և դասական կատալոնական կրեմ որպես աղանդեր»,-ասվում է հոդվածում:

Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը կանցնի Ռուսաստանում 2018-ի հունիսի 14-ից հուլիսի 15-ը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---