Նախարար. Թոշակառու բժիշկները կանցնեն թոշակի

Նախարար. Թոշակառու բժիշկները կանցնեն թոշակի

PanARMENIAN.Net - Թոշակառու բժիշկներըգնալու են թոշակի, դա կրճատում չի համարվում: Այդ մասին հայտարարել է Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը լրագրողների հետ ճեպազրույցում` անդրադառնալով առողջապահության ոլորտում սպասվող փոփոխություններին:

Նա հավելել է, որ Երևանում և Հայաստանի մարզերի առողջապահական հիմնարկներում 600-700 թափուր աշխատատեղ կա, բացի այդ, նրա խոսքով, կան բժիշկներ, որոնք ոչ լրիվ ծանրաբեռնվածությամբ են աշխատում իրենց հիմնական աշխատատեղում, հայտնում է Aysor.am-ը:

Հետևաբար, ըստ նախարարի, խնդիրը ոչ թե մասնագետների կրճատումն է, այլ նրանց վերադասավորումը: Նա նշել է, որ ուժերը վերադասավորվում են այնպես, որ յուրաքանչյուր բժիշկ 70 տոկոս ծանրաբեռնվածություն ունենա:

«Եթե մի հիմնարկում պարզվում է, որ 60 բժշկի տեղը պետք է 48 բժիշկ աշխատի, ապա մնացած 12-ին առաջարկվում է վերապատրաստում: Ես ասացի, որ մենք ունենք թափուր աշխատատեղեր և մարզերում, և Երևանում: Եթե մասնագետին առաջարկվում է իր մասնագիտությամբ մեկ այլ աշխարհագրականվայր տեղափոխվել և նա չի ուզում փոխել իր բնակավայրը, իրեն կառաջարկվի մասնագիտությունը փոխել, այլ մասնագիտացում անցնել, որպեսզի այդ վայրում աշխատանք գտնի», - ներկայացրել է նախարարը:

Նրա խոսքով՝ օրինակ այդպիսի բժշիկներին, որպես նեղ մասնագիտացում, կարելի է առաջարկել ընտրել հուգեբույժի, պաթ-անատոմի, լաբորատորիաներում աշխատողների մասնագիտությունը, իսկ մարզերում կա անեսթեզեոլոգների, վիրաբույժների, գինեկոլոգների կարիք:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---