ՌԴ ԱԳՆ. ԵԱՀԿ ՄԽ-ն մտադիր է մինչև 2017-ի վերջը Նալբանդյան-Մամեդյարով հանդիպում կազմակերպել

ՌԴ ԱԳՆ. ԵԱՀԿ ՄԽ-ն մտադիր է մինչև 2017-ի վերջը Նալբանդյան-Մամեդյարով հանդիպում կազմակերպել

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մտադիր են մինչև 2017-ի ավարտը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կազմակերպել:

«Հաշվի առնելով հոկտեմբերի 16-ին Ժնևում կայացած գագաթնաժողովի արդյունքները՝ համանախագահները մտադիր են ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպել մինչև տարեվերջ: Իսկ մինչ այդ համանախագահներն առանձին խորհրդակցություններ կանցկացնեն ԱԳ նախարարների հետ: Այժմ ՌԴ-ն ներկայացնող համանախագահը, ամերիկացի և ֆրանսիացի գործընկերների հետ միասին, աշխատում է այդ հանդիպման տեղն ու օրը որոշելու վրա»,-ասել են գերատեսչությունում, հայտնում է ԱՊԱ-ն:

ԵԱՀԿ գործող նախագահի մամուլի ծառայությունը հայտնել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը կքննարկվի Վիեննայում՝ ԵԱՀԿ անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի (ԱԳՆԽ) նիստի շրջանակում: Նախարարների հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 7-8-ը Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---