Փայլան. Թուրքիայում կրթության հիմքում կրոնն է

Փայլան. Թուրքիայում կրթության հիմքում կրոնն է

PanARMENIAN.Net - Պոլսահայ պատգամավոր Կարո Փայլանը Թուրքիայի խորհրդարանում քննադատել է կրթական համակարգի փոփոխությունները:

Թուրքիայի խորհրդարանում ընթանում են 2018 թվականի բյուջեի նախագծի քննարկումները, որոնց շրջանակներում նոյեմբերի 7-ին ներկայացվել է կրթության նախարարության համար նախատեսված բյուջեն: Քննարկման ժամանակ ելույթ է ունեցել մեջլիսի պոլսահայ պատգամավոր Կարո Փայլանը:

Նա դժգոհել է, որ կրթության նախարար Իսմեթ Յըլմազը ելույթում ընդհանրապես չի անդրադարձել այդ փոփոխություններին: Փայլանն անդրադարձել է նաև նախարարության թվիթերյան էջում արված գրառումներից մեկում «որակյալ կրթություն» (կրթական համակարգի փոփոխությունների մաս է կազմում՝ խմբ) արտահայտությանը՝ ընդգծելով, որ այդ կերպ Յըլմազն ինքնըստինքյան թուրքական դպրոցների 90 տոկոսը անորակ է համարել, հայտնում է Ermenihaber-ը թուրքական Demokrathaber լրատվական կայքի վրա հղումով:

Պոլսահայ պատգամավորը քննադատել է Թուրքիայի կրթական քաղաքականությունը՝ նշելով, որ կրթության հիմքում կրոնն է դրվել:

«Կրոնական կրթությունը, հավատացյալ սերունդ դաստիարակելու նպատակը, որի մասին խոսել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, դարձրել եք ձեր նախարարության գլխավոր առաքելությունը: Մինչդեռ սա ուղղվածություններից մեկը պետք է լիներ: Որտե՞ղ մնաց գիտական, ժողովրդրավարական և հավասար կրթությունը»,-ասել է նա:

Ավելի վաղ Թուրքիայի կրթության նախարարության Twitter-ում կրթական համակարգի փոփոխությունների մասին գրառում էր կատարվել՝ դպրոցների մի մասի հասցեին կիրառելով՝ «որակյալ կրթություն» արտահայտությունը: Քննադատությունների տարափի պատճառով գրառումը ջնջել են: Յըլմազը բացատրել է, որ «որակյալ կրթություն» արտահայտությունը վերաբերում է դպրոցներին, որոնք աշակերտ են ընդունում միայն քննությամբ: Առանց քննություն հանձնելու երեխաները կարող են ընդունվել տան մոտակայքում գտնվող 5 դպրոցներից մեկը:

Քննադատություններին արձագանելով՝ Յըլմազը նշել է. «Մեկին լավը ասելով, մյուսները վատը չեն դառնում»:

 Ուշագրավ
«Կանգնած ենք սարի պես, մինչև վերջ կանգնելու ենք»,- ասել է նա
Ըստ քաղխորհրդի՝ Արցախի միջազգային ճանաչումը և բնակչության ինքնորոշումը հակամարտության միակ մշտական լուծումն են
Ցույցի մասնակիցները պատրաստվում են շարժվել Եվրապարլամենտ
ՄԻԵԴ-ը բացառել է ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի գործով վճռի վերանայման հնարավորությունը