Ռոստովի շրջանում 21 տ հայկական լոլիկ է ոչնչացվել

Ռոստովի շրջանում 21 տ հայկական լոլիկ է ոչնչացվել

PanARMENIAN.Net - Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում Հայաստանից ներմուծված 21 տոննա լոլիկեն ոչնչացրել: «Կոմսոմոլսկայա պրավդայի» փոխանցմամբ, հայկական լոլիկների մեջ կարանտինային վնասատու է հայտնաբերվել:

Լրատվամիջոցի փոխանցմամբ, ՌԴ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության տեսչությունից հայտնում են, որ փորձանմուշներ են ուղարկվել լաբորատոր ստուգումների համար: Լոլիկների մեջ հարավամերիկյան սննդային ցեց է հայտնաբերվել:

«Այս սննդային ցեցը հայտնվում է հիմնականում լոլիկի մեջ, դրանով հաճախ վարակվում է կարտոֆիլի, սմբուկի և պղպեղի բերքը»,-գրում է լրատվամիջոցը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---