Վանա լճում ուրարտական ամրոցի ավերակներ են հայտնաբերվել13 նոյեմբերի 2017 - 13:16 AMT PanARMENIAN.Net - Հնագետները Վանա լճում ամրոցի ավերակներ են հայտնաբերել, որը կառուցվել է մոտավորապես 3.000 տարի առաջ: Ենթադրվում է, որ այն կառուցվել է Ուրարտուի ժամանակաշրջանում՝ մ.թ.ա IX-Viդդ.: Մինչև XIX դարը ավերակներում դեռ բնակավայրեր կային: Սակայն, երբ ջուրը լճում սկսեց բարձրանալ, բնակիչները ստիպված եղան հեռանալ: Պեղումները կատարել են Վան գավառի «100-ամյակի» համալսարանի և Բիթլիսի գիտնականները: «Լուրեր էին տարածվել, որ ջրի տակ կարող են հետաքրքիր գտածոներ հայտնաբերվել, սակայն հնագետների մեծ մասն ասում էր, որ անհնար կլինի որևէ բան գտնելը»,-ասել է դայվերների թիմի ավագ Թահսին Ջելանը, գրում է ՏԱՍՍ-ը Sabah-ի վրա հղումով: Հայտնաբերված ամրոցն ամբողջությամբ ջրի տակ է սուզված: Լճի մոտ ապրող ժողովրդները կառուցում էին իրենց բնակավայրերն ու պաշտամունքային կառույցները, երբ ջրի մակարդակը զգալիորեն ցածր էր: Գիտնականները դեռ չեն կարող ասել, թե քանի պատ կա լճի հատակին, քանի որ հիմա երևում է դրանց 3-4 մ հատվածը: «Հարկ կլինի ստորջրյա պեղումներ անցկացնել, պարզելու համար դա»,-ասել է Ջեյլանը: Ենթադրվում է, որ ամրոցի ավերակները կգրավեն զբոսաշրջիկներին: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ «Մեկնարկի՛ր». Կրթական հարթակ՝ ստարտափ ստեղծող երիտասարդների համար Ավագ դպրոցի աշակերտուհին որոշել է Վանաձորում թեմատիկ քվեսթ (quest) սենյակներ ստեղծել |