Բրազիլիայի արտաքին հարաբերությունների նախարարը Հայաստան կայցելի

Բրազիլիայի արտաքին հարաբերությունների նախարարը Հայաստան կայցելի

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 16-ին, Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով, երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Բրազիլիայի արտաքին հարաբերությունների նախարար Ալոիզիո Նունես Ֆերեիրան: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունը:

Բրազիլիայի արտաքին հարաբերությունների նախարարին կընդունի նախագահ Սերժ Սարգսյանը։

Նոյեմբերի 17-ին նախատեսվում են բանակցություններ Էդվարդ Նալբանդյանի և Ալոիզիո Նունես Ֆերեիրայի միջև, որոնց արդյունքները նախարարները կհրապարակեն համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում։

Ալոիզիո Նունես Ֆերեիրան օրերս պաշտոնական այցով գտնվում էր Բաքվում:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---