Զախարովան հերքել է ԼՂ հարցում «Պուտինի պլանի» առկայության մասին լուրերը24 նոյեմբերի 2017 - 15:14 AMT PanARMENIAN.Net - ԶԼՄ-ները, պահպանելով նորությունները հրապարակելու ստեղծարար մոտեցումը, պետք է օգտվեն սկզբնաղբյուրներից և որքան հնարավոր է՝ հաճախ: Այդպիս հայտարարություն է արել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով ադրբեջանական ԶԼՄ-ների հրապարակումներին ԼՂ խնդրի կարգավորման «Պուտինի պլանի» առկայության մասին: «Միշտ խորհուրդ ենք տալիս բոլոր ԶԼՄ-ներին, պահպանելով նորությունները հրապարակելու ստեղծարար մոտեցումը, երբեմն օգտվել սկզբնաղբյուրներից և հնարավորինս հաճախ։ Այս հարցը բազմիցս է մեկնաբանվել: Աշխատում է ԱԳՆ կայքը: Մենք միշտ մանրամասն և կոնկրետ պատասխանում ենք հնչեցված հարցերին»,-ասել է նա, հայտնում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքէջը: Անդրադառնալով ԼՂ կարգավորման շուրջ հատուկ ակտիվության մասին խոսակցություններին՝ Զախարովան ասել է. «Ակտիվությունը, որը տեսնում ենք հեռուստացույցի էկրաններին, մամլո ասուլիսներում, 2 շաբաթում չի լինում, դա նախնական մեծ աշխատանքի արդյունք է: Իսկ նման աշխատանք մշտապես է տարվում։ Մեզ համար ԼՂ հակամարտության կարգավորումը առաջնահերթություններից է, քանի որ այն առնչվում է երկու բարեկամ պետությունների, ժողովրդների, որոնց հետ մենք զարգացնում ենք հարաբերությունները։ Շատ ենք ցանկանում, որ այս խնդրահարույց հարցը վերջապես կարգավորվի և որքան շուտ, այնքան լավ, այն հիմքերի վրա, որոնց մասին բազմիցս է խոսվել»։ Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է, որ լավատես չէ ղարաբաղյան հիմնախանդրի կարգավորման հարցում:«Սա դժվար խնդիր է, և մեր բանակցությունների փորձը ապացուցում է, որ դրանք արագ չեն ավարտվի: Բոլոր տարրերն առկա են այս խնդրի լուծման համար։ Ինչպես նշեցի Բաքվում, այս տարրերը ձևավորվել են մի փաթեթի մեջ, և շատ դժվար է վերցնել մի քանիսը և փորձել դրանց հիման վրա հասնել համաձայնության: Այդ դեպքում հավասարակշռող տարրերը դուրս կմնան, և չի լինի այն արդյունքը, որը բոլորս ենք ակնկալում»,-ասել է Լավրովը: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |