ՌՀՄ-ն պահանջում է եթերից զրկել հակահայ քաղաքագետներին ու լրագրողներին

ՌՀՄ-ն պահանջում է եթերից զրկել հակահայ քաղաքագետներին ու լրագրողներին

PanARMENIAN.Net - Ռուսաստանի հայերի միությունը(ՌՀՄ)հանդես է եկել հայտարարությամբ ռուսական ԶԼՄ-ներում հակահայկական հիստերիայի կապակցությամբ, որը հաջորդեց ՀՀ և ԵՄ միջև համաձայնագրի ստորագրմանը:

«ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումից հետո անսպասելիորեն ՌԴ մի շարք լրատվամիջոցներում որոշ տգետ կամ ծախված լրագրողների և վայ-քաղաքագետների կողմից հակահայկական քարոզարշավ ծավալվեց՝ փորձելով ներկայացնել համաձայնագրի կնքումը որպես դավաճանություն ՌԴ հետ դաշնակցային հարաբերություններին: Եթե այդ վայ-լրագրողներն ու քաղաքագետները գոնե կարդացած լինեին համաձայնագրի տեքստը, կհասկանային, որ Եվրամիության հետ ՀՀ կնքած համաձայնագիրը ոչ մի սպառնալիք չի ներկայացնում ԵՏՄ անդամ երկրների համար: Ավելին, ՌԴ պաշտոնական իշխանությունները ոչ մի առարկություն չեն ունեցել այս հարցում, ինչի մասին վկայում է ՌԴ ԱԳՆ կամ այլ իշխանական կառույցի հայտարարության բացակայությունը»,-ասվում է ՌՀՄ հայտարարության մեջ:

Հայտարարության մեջ ասվում է, որ անպատասխանատու լրագրողների և քաղաքագետների ելույթները վրդովմունք են առաջացրել ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանի բազմամիլիոնանոց հայ համայնքում՝ որպես երկու երկրների միջև խնդիրներ առաջացնելու, ռուս հանրության շրջանում ՀՀ բացասական կերպար ստեղծելու փորձ:

ՌՀՄ-ն, արտահայտելով Ռուսաստանում ապրող հայերի վրդովմունքը, դիմում է իշխանության մարմիններին՝ «պահանջելով եթեր չտրամադրել տգետ լրագրողներին, վայ-քաղաքագետներին ու «փորձագետներին»,..քանի որ դա առաջին հերթին վնասում է հենց նույն ԶԼՄ-ներին, որոնց միջոցով տարածվում է տգիտությունը կամ գիտակցված ապատեղեկատվությունը, որը թշնամանք է սերմանում եղբայրական ժողովրդների և երկրների միջև»:

ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումից հետո ռուսական լրատվամիջոցները ակտիվ քննադատում են համաձայնագրի ստորագրումը: ՆՏՎ-ի հեռարձակած հակահայկական ուղղվածության հաղորդման մեջ նույնիսկ վիրավորական արտահայտություններ հնչեցին Հայաստանի և հայերի հասցեին:

Նոյեմբերի 19-ին ՌԴ ՊՆ ալիքը համարվող «Զվեզդա» հեռուստաալիքի եթերում «Կանխատեսումներ Վերոնիկա Կրաշեննիկովայի հետ» հաղորդման ժամանակ հաղորդավարը քննադատել է Երևանին ԵՄ հետ գործընկերության մասին համաձայնագիր ստորագրելու մտադրության համար՝ համեմատելով ՀՀ քաղաքականությունն Ուկրաինայի իշխանություննների քաղաքականության հետ: Հաղորդավարը նաև ֆաշիստ է անվանել հայ ռազմական և ազգային գործիչ Գարեգին Նժդեհին և համեմատել է ՀՀԿ-ականներին ֆաշիստների հետ: Ավելի ուշ քննադատող ու Հայաստանին հաղորդումներ պատրաստեցին նաև Առաջին ալիքն ու ՆՏՎ-ն։

Ընթերցեք նաև. Դեպրեսիայի քո բաժինը, կամ ինչու են մեզ հիշում ռուսական ալիքներով

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---