Հայկական կոսմետիկան Հարավային Կորեա և Հոնկոնգ է արտահանվում 1 դեկտեմբերի 2017 - 16:40 AMT PanARMENIAN.Net - Կոսմետիկա արտադրող հայկական «Նաիրիան» ընկերության մոտ $10.000-ի առաջին՝ փորձնական խմբաքանակը դեկտեմբերի 1-ին կարտահանվի Հարավային Կորեա և Հոնկոնգ, այս մասին հայտնում է Հայաստանի զարգացման հիմնադրամի մամուլի ծառայությունը: Ընկերությունը ՀԶՀ-ի աջակցությամբ 2017-ի հուլիսին առաջին անգամ մասնակցել և արտահանման պատվեր է ստացել ԱՄՆ Lաս Վեգաս քաղաքում կայացած Cosmoprof North America 2017 միջազգային ցուցահանդեսին: Նմուշների ընտրությունից և ընթացակարգերի հստակեցումից հետո արտահանումները կիրականացվեն պարբերաբար և էապես մեծ ծավալներով։ «Հարավային Կորեան կոսմետիկայի բազմաթիվ ապրանքանիշերի հայրենիք է, իսկ կորեուհիները խստապահանջ են։ Ուրախ ենք, որ մեր կորեական գործընկերը մեծ վստահությամբ է գործակցում մեզ հետ», - ասել է «Նաիրիան» ընկերության համահիմնադիր և գիտական ղեկավար Անահիտ Մարկոսյանը։ 2012-ից ընկերությունն աշխատում է Հայաստանի բնաշխարհի ռեսուրսներով, օգտագործվող բույսերը մշակում է օրգանական եղանակով սեփական դաշտային տնտեսությունում։ «Նաիրիանն» արդեն արտահանվում է ԱՄՆ, Ճապոնիա և Ռուսաստան։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |