Տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է

Տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է

PanARMENIAN.Net - 2017 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների մակրոտնտեսական մի շարք ցուցանիշներ աճել են: Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներով՝ ընթացիկ տարվա 10 ամսում տնտեսական ակտիվության ցուցանիշը 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 7,1%-ով:

Հաշվետու ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ 12,4%-ով աճել են արդյունաբերական արտադրանքի ծավալները, 13,6%-ով՝ առևտրի շրջանառությունը, մոտ 14%-ով ծառայությունների ծավալը, 5,4%-ով՝ էլեկտրաէներգիայի արտադրությունը:

2016-ի առաջին 10 ամիսվա համեմատ անցնող տարում 2,6%-ով աճ է գրանցել նաև միջին ամսական աշխատավարձը: Միևնույն ժամանակ գյուղատնտեսության համախառն արտադրանքի և շինարարության ծավալներն անկում են գրանցել՝ համապատասխանաբար 4%-ով և մոտ 1%-ով:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---