Ամերիաբանկը՝ «Տարվա լավագույն բանկ» ըստ The Banker-ի![]() 4 դեկտեմբերի 2017 - 11:50 AMT PanARMENIAN.Net - Ամերիաբանկը Financial Times հեղինակավոր կազմակերպության The Banker ամսագրի կողմից արժանացել է Հայաստանի 2017թ. «Տարվա լավագույն բանկ» մրցանակին: The Banker ամսագրի կողմից Ամերիաբանկը Հայաստանի «Տարվա լավագույն բանկ» է հռչակվում արդեն 3-րդ տարին անընդմեջ, իսկ ընդհանուր առմամբ` իր գործունեության ընթացքում 5-րդ անգամ (նախորդ մրցանակները`2010թ., 2013թ., 2015թ., 2016թ.): Լոնդոնում կայացած մրցանակաբաշխության հանդիսավոր արարողության ժամանակ մրցույթի կազմակերպիչները նշել են, որ Ամերիաբանկը հաղթող է ճանաչվել` հաշվի առնելով է մի շարք չափանիշներ` Բանկն ամրապնդել է իր առաջատար դիրքը Հայաստանի բանկային համակարգում որպես խոշոր ունիվերսալ բանկ, պահպանել է շուկայում առաջատար վարկատուի դիրքը և իր երկրի պատմության մեջ 2016թ-ի արդյունքներով առաջինն է հատել 1 մլրդ դոլար վարկային պորտֆելի շեմը, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը: Բանկւ միաժամանակ ունեցել է իրացվելիության բարձր ցուցանիշներ, ներդրել է տեխնոլոգիական նոր լուծումներ` առցանց ծառայությունների զարգացման ուղղությամբ, վարել հաճախորդամետ քաղաքականություն: Կարևորվել է նաև միջազգային կառույցների հետ արդյունավետ համագործակցությունը, կայուն աճի մեծ պոտենցիալը, ռիսկերի հաշվեկշռված քաղաքականությունը: 2017թ. «Տարվա լավագույն բանկ» մրցանակին են արժանացել նաև այնպիսի բանկեր, ինչպիսիք են BNP Paribas (Բելգիա և Ֆրանսիա), Bank of America (ԱՄՆ), Bank of China (Հոնկոնգ), TBC Bank (Վրաստան) և այլ հեղինակավոր ֆինանսական կառույցներ: The Banker-ի մրցանակաբաշխությունն աշխարհում հանդիսանում է բանկային գործունեության գնահատման ամենաբարձր չափանիշը, այն անցկացվում է արդեն 18-րդ տարին անընդմեջ: Այս տարի մրցանակաբաշխությանը մասնակցել են 141 երկրի առաջատար բանկեր: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |