Նալբանդյան. Երուսաղեմում դարերով հայեր են ապրում, հետևում ենք զարգացումներին

Նալբանդյան. Երուսաղեմում դարերով հայեր են ապրում, հետևում ենք զարգացումներին

PanARMENIAN.Net - Հայաստանըուշադրությամբ է հետևում Երուսաղեմին առնչվող բոլոր զարգացումներին:Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

«Երուսաղեմում առկա է բազմադարյա հայկական ներկայություն, հարուստ հայկական պատմա-մշակութային ժառանգություն։ Հայ առաքելական եկեղեցին հանդիսանում է Սուրբ վայրերի իրավատեր եկեղեցիներից մեկը: Բնականաբար, մենք ուշադրությամբ ենք հետևում Երուսաղեմին առնչվող բոլոր զարգացումներին», - ասել է Նալբանդյանը:

Նրա խոսքով՝ Երուսաղեմի կարգավիճակի հարցը միջազգային օրակարգի կարևորագույն խնդիրներից է և կարող է լուծում ստանալ բանակցությունների միջոցով՝ իսրայելա-պաղեստինյան հակամարտության կողմերի համար ընդունելի կարգավորման համատեքստում:

Դեկտեմբերի 6-ին ԱՄՆ Սենատը բանաձև է ընդունել, որով կոչ է արվում դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխել և կարգավորել արաբա-իսրայելյան հակամարտությունը 2 պետությունների սկզբունքի հիման վրա: Փաստաթղթին կողմ է քվեարկել 100 սենատոր:Բանաձևը հաստատում է 1995-ի օրենքի դրույթը ԱՄՆ դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու վերաբերյալ, որի կատարումը կես տարին մեկ հետաձգվում էր: Այն պարտադիր չէ կատարման համար, սակայն արտահայտում է ԱՄՆ բարձրագույն օրենսդիր մարմնի տեսակետն այդ հարցի վերաբերյալ:

1967-ի 6-օրյա պատերազմի արդյունքում Իսրայելը հսկողություն սահմանեց Արևելյան Երուսաղեմի հանդեպ, օրենսդրորեն այն անջատելով Հորդանանի Արևմտյան ափից և իր ինքնիշխանությունը հայտարարեց միավորված Երուսաղեմում: Պաղեստինցիները չեն ընդունում այդ որոշումը և քաղաքը համարում են իրենց մայրաքաղաքը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---