Մոսկվայի «Վնուկովոյում» մոտ 500 կգ հայկական ձկնկիթ է առգրավվել

Մոսկվայի «Վնուկովոյում» մոտ 500 կգ հայկական ձկնկիթ է առգրավվել

PanARMENIAN.Net - ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության հարցերով «Ռոսսելխոզնադզոր» դաշնային ծառայությունը Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում առգրավել է Հայաստանից ներկրվող 492 կգ կարմիր իշխանի ձկնկիթը: Այս մասին Mosday կայքի փոխանցմամբ, նշվում է ծառայություն հայտարարության մեջ:

Նշվում է նաև, որ ձկնկիթի խմբաքանակն ունեցել է Եվրասիական տնտեսական միության անասնաբուժական հավաստագիր:

Ստուգումների ժամանակ պարզվել է, որ մակնշման պիտակին նշված արտադրանքի քանակը, դրա պահման ու տեղափոխման համար անհրաժեշտ ջերմաստիճանը չեն համապատասխանել անասնաբուժական հավաստագրում նշված տվյալներին:

Մակնշման պիտակի վրա բացակայել է նաև «Ձկան և ձկնամթերքի անվտանգության մասին» տեղեկությունը, որը պահանջվում է ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգով։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---